թիւ 7 · 2020
Օրիենտալիզմ
Orientalism գիրքին ներածութիւնը արեւելահայերէն թարգմանութեամբ լոյս տեսած էր 2014ին, Արտերիա-ի կայքէջի վրայ։ Առաջին երկու պարբերութիւնները կ՚արտատպենք հոս Շուշան Աւագեանի մասնաւոր արտօնութեամբ։
I.
1975-1976 թուականների ահաւոր քաղաքացիական պատերազմի ժամանակ Բէյրութ այցելած միֆրանսիացի լրագրող ափսոսանքով գրել էր քարուքանդ արուած կենտրոնի մասին, որ “ժամանակին այնկարծես թէ պատկանել է Շատոբրիանի եւ Ներվալի Օրիենտին”: Տեղի առումով նա իհարկէ ճիշտ էր, յատկապէս որքանով դա վերբերում էր եւրոպացու: “Օրիենտ” կամ Արեւելք (the Orient) ասուածը գրեթէեւրոպական յօրինուածք էր եւ հին ժամանակներից ի վեր եղել էր ռոմանտիկայի, տարաշխարհիկմարդկանց, հետապնդող յիշողութիւնների ու բնատեսարանների, ուշագրաւ փորձառութիւնների վայր: Այժմայն անհետանում էր, ինչ-որ տեղ այն արդէն անհետացել էր. “արեւելքի” ժամանակը սպառուել էր: